Բաժիններ՝

Ռուսաստանն արգելեց «Ռոշենի» ներմուծումը

ՌԴ Ռոսպոտրեբնադզորը արգելել է ուկրաինական Roshen ընկերության արտադրանքի ներմուծումը։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, որոշման պատճառն այն է, որ ընկերության հրուշակային արտադրանքի որակի հետ կապված խախտումներ են հայտնաբերվել։ «Մաքսային մարմիններին հանձնարարվել է արգելել այդ արտադրողի արտադրանքի ներկրումը ՌԴ տարածք», — նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը ստուգման էր ենթարկել ուկրաինական ընկերությանը պատկանող 4 գործարանների արտադրանքը։ Ընկերության արտադրանքը, մասնավորապես, չի համապատատասխանել ճարպերի պարունակության նորմատիվներին։ Իսկ Roshen-ի կաթնային շոկոլադի մեջ հայտնաբերվել է բենզոպիրեն, որը համարվում է առաջին կարգի վտանգավորության նյութ։

Նշենք, որ Roshen-ի արտադրանքը ներմուծվում է նաև Հայաստան և բավականին մեծ պահանջարկ է վայելում հայկական շուկայում։ ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սակայն, որևէ խախտման մասին առայժմ չի հայտարարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031