Բաժիններ՝

Պետք է ներողություն խնդրեն 2009 թվականի ընտրություններում ընտրակեղծիքների մասին խոսողները. Ալի Խամենեի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ պետք է ներողություն խնդրեն 2009 թվականին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ կեղծիքների մասին հայտարարողները:

Խամենեին այս հայտարարությունն արել է նախօրեն Թեհրանում իրանցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ. «Մի շարք անձինք մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ 2009 թվականի ընտրությունների ժամանակ չի եղել որևէ ընտրակեղծիք, մինչդեռ հրապարակավ հայտարարում են դրա հակառակը:

Եթե նրանք փակ հանդիպումներում ասում են, որ չի եղել մեքենայության որևէ դեպք, ապա ինչու են ապակայունացնում իրավիճակը երկրում՝ 2009 թվականի ընտրություններից հետո կազմակերպելով բողոքի ակցիաներ»:

2009 թվականի հունիսի 12-ին Իրանում անցկացված 10-րդ նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ընտրություններից հետո ընդդիմության առաջնորդներ Մեհդի Քարուբին ու Միր Հոսեին Մուսավին հանդես եկան հայտարարությամբ և իրենց համակիրներին կոչ արեցին կազմակերպել բողոքի ակցիաներ: Ներկայումս ընդդիմության առաջնորդները գտնվում են տնային կալանքի տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031