Թուրքիան շարունակելու է աջակցել Մուրսիին. Էգեմեն Բաղըշ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է նաև հետագայում աջակցել Եգիպտոսի՝ գահընկեց արված նախագահ Մոհամմեդ Մուրսիին.

«Նախագահ Մուրսին 70-ամյա բռնապետությունից հետո հանդիսացել է ժողովրդավարական ճանապարհով Եգիպտոսի նախագահ ընտրված միակ մարդը:

Նրա գահընկեցությունը նշանակում է, որ կան ուժեր, որոնք չեն ցանկանում Եգիպտոսում ժողովրդավարության հաստատում: Նույն ուժերը ցանկանում էին հասնել նման սցենարի կրկնություն Թուրքիայում, սակայն նրանց չհաջողվեց հասնել դրան»:

Տեսանյութեր

Լրահոս