Բաժիններ՝

Մահմուդ Ահմադինեժադը զբաղվելու է գիտությամբ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ներկայիս պաշտոնին հրաժեշտ տալուց հետո զբաղվելու է գիտությամբ: Ակնկալվում է, որ նա կգլխավորի ներկայումս ստեղծվող Թեհրանի Տեխնոլոգիական համալսարանը:

Տվյալ համալսարանի ստեղծման համար արդեն իսկ ստացվել է Իսլամական հանրապետության Բարձր հեղափոխական խորհրդի թույլտվությունը: Ուսումնական նոր հաստատության առաջադրանքը լինելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ու նանոտեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պատրաստումը, օդատիեզերական ու միջուկային հետազոտությունների անցկացումը:

Մինչև քաղաքական կարիերան Ահմադինեժադը զբաղվել է գիտական գործունեությամբ ու դասավանդմամբ: Նա ավարտել է Թեհրանի գիտության ու տեխնոլոգիաների հեղինակավոր համալսարանը՝ տրանսպորտային ինժեների մասնագիտությամբ: 1997 թվականին նա պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը:

Մահմուդ Ահմադինեժադի նախագահական լիազորություններն ավարտվում են օգոստոսի 4-ին՝ նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալությունից հետո: Ահմադինեժադն Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031