Եգիպտոսը Թուրքիայի քաղաքացիների համար խստացրել է երկիր մուտք գործելու կանոնները. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները որոշում են ընդունել 50 երկրի քաղաքացիների համար խստացնել երկիր մուտք գործելու կանոնները: Դա նաև վերաբերում է Թուրքիայի քաղաքացիներին: Այս մասին թերթին հայտնել են դիվանագիտական աղբյուրները:

Ավելի վաղ Եգիպտոս մուտք գործելու համար Թուրքիայի քաղաքացիները վիզա էին ստանում եգիպտական սահմանին: Մինչդեռ այժմ, նոր կանոններին համապատասխան, մուտքի վիզա ստանալու համար պետք է դիմել նախապես:

Հուլիսի 3-ին Եգիպտոսում գահընկեց է արվել նախագահ Մոհամմեդ Մուրսին, ինչից հետո որոշակի լարվածություն է նկատվում Եգիպտոսի ու Թուրքիայի փոխհարաբերություններում:

Թուրքիան հայտարարել է, որ Եգիպտոսում տեղի ունեցածը զինվորական հեղաշրջում է, իսկ Եգիպտոսի նոր վարչակարգը լեգիտիմ չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031