Ստավրոպոլում գնդակահարված հայ երեխաների գործով կասկածյալներից մեկը նրանց հայրն է (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ստավրոպոլում դաժան հաշվեհարդար են տեսել հայ գործարար Խաչատուր Ղազարյանի ընտանիքի հետ՝ սպանելով նրա երկու երեխաներին՝ 11-ամյա Լիանային և 16-ամյա Արսենին ու վիրավորելով կնոջը՝ Թամարային:

Հետաքննության հիմնական վարկածի համաձայն՝ հենց Խաչատուր Ղազարյանն է եղել մարդասպանի թիրախը: Խոշոր եղջերավոր կենդանիների բազմացմամբ զբաղվող Խաչատուրը հաստատել է, որ հանցագործը պատահմամբ է գնդակահարել երեխաներին:

Մեկ գիշերվա ընթացքում երկու երեխաներին կորցրած հայրը Lifenews-ին պատմել է, որ այդ օրը նա Լիանային և Արսենին թույլատրել է գիշերել ճաշասենյակում, որպեսզի նրանք հեռուստացույց դիտեն: Նա դեպքի ժամանակ քնած է եղել, նրան արթնացրել է վիրավոր կինը:

Արյունոտ դեմքով Թամարան մտել է սենյակ և բղավելով հայտնել, որ Արսենին ու Լիանային սպանել են: Խաչատուրը մտել է հյուրասենյակ, որտեղ սովորաբար ինքն էր քնում, և չի հավատացել իր իսկ աչքերին: Բազմոցին պառկած են եղել նրա սպանված երեխաները:

Հայ գործարարը հայտնել է նաև, որ իրեն համարում եմ գլխավոր կասկածյալը՝ նշելով, որ ինքն է վերացրել սեփական երեխաներին: Փորձագետները նրա մաշկից նմուշ են վերցրել, որպեսզի ստուգեն վառոդի առկայությունը:

Տեսանյութը՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս