Բաժիններ՝

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Հուլիսի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:

Հանդիպմանը Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, մասնավորապես` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը, արտաքին ներդրումների ծավալների մեծացման, նոր աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացման, նոր շուկաների ձեռքբերման և մի շարք այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները:

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ում ներկայացված դոնոր կազմակերպությունների գործունեության համակարգմանն առնչվող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031