Բաժիններ՝

Գերմանիայում հայտարարվել է հատուկ «ջերմային նախազգուշացում»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիան գտնվում է ռեկորդային բարձր ջերմաստիճանի սպասումների մեջ: Այսօր երկրում հայտարարվել է հատուկ «ջերմային նախազգուշացում»:

Առաջիկա հանգստյան օրերին երկրի մի շարք շրջաններում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 39 աստիճան: Կիրակի Բեռլինում կգրանցվի 37 աստիճանի տաքություն:

Օդերևութաբանները զգուշացրել են, որ շոք եղանակը պարունակում է բազմաթիվ վտանգներ, ինչն առաջին հերթին առնչվում է անտառային հրդեհների բռնկմանը: 1983 և 2003 թվականների ամռանը Գերմանիայում գրանցվել է 40.2 աստիճանի տաքություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031