Բաժիններ՝

Կարիբյան ավազանի երկրները ստրկավաճառության համար փոխհատուցում են պահանջելու Եվրոպայից

Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Կարիբյան ավազանի մի շարք երկրների առաջնորդները համատեղ ջանքեր են գործադրում Եվրոպայից փոխհատուցում ստանալու ուղղությամբ՝ կապված վերջինիս կողմից նախկինում իրականացրած ստրկավաճառության հետ:

«Կարիբյան ընկերակցություն» տարածաշրջանային կազմակերպությունը բարձրացրել է տեղական բնակչության ստրկավաճառության ու ցեղասպանության հարցը, և պատրաստվում է դրա հետ կապված փոխհատուցում պահանջել Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից ու Նիդերլանդներից:

Տվյալ հարցում նրանց օգնում է բրիտանական Leigh Day իրավաբանական ընկերությունը, որն արդեն իսկ ունի հաջող փորձ՝ հարյուրավոր քենիացիաների համար (19.9 միլիոն ֆունտ սթեռլինգի) փոխհատուցում ստանալու ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031