Վալերի Օսիպյանը ակցիայի մասնակից Գևորգ Սաֆարյանին սադրիչ անվանեց

Երևանի քաղաքապետարանի դիմաց ժամը 12:00-ից սկսված ակցիան շարունակվում է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ակտիվիստները պատրաստվում էին դիմում  ներկայացնել քաղաքապետարան: Քիչ առաջ Երևանի փոխոստիկանատեպ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ այն արդեն հանձնվել է քաղաքապետարանի նամակների բաժին և մուտք է արվել քաղաքապետարան: Նա շնորհակալություն հայտնեց ակցիայի մասնակցիներին՝ այդկերպ կարգը պահպանելու համար:

Միևնուն ժամանակ, Վալերի Օսիպյանն ասաց, որ ակցիան խաղաղ բնույթ ունի, սակայն մասնակիցների շարքում կան նաև սադրիչներ: Ակցիայի մասնակից Գևորգ Սաֆարյանին Վալերի Օսիպյանը սադրիչ անվանեց և նշեց, որ վերջինս հրահրում է քաղաքացիներին: Իսկ քաղաքացիները ոստիկանների ուշադրությունը հրավիրեցին այն բանի վրա, որ քաղաքապետարանի առջև կայանած ավտոմեքենաներից մեկի վրա չկա փակցված տեխզննման կտրոն:

Այս պահին մի խումբ ակտիվիստներ այժմ նստացույց են հայտարարել: Նրանք նշում են, որ նստացույցն անժամկետ է, շարունակելու են մինչև իրենց պահանջները կատարեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031