Բաժիններ՝

Մոհամմեդ Մուրսին կալանավորվել է 15 օրով

Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եգիպտոսի՝ գահընկեց արված նախագահ Մոհամմեդ Մուրսին կալանավորվել է 15 օրով: Դա տեղի է ունեցել Գլխավոր դատախազության իրականացրած հետաքննության շրջանակներում:

Մուրսին պաշտոնանկ է արվել հուլիսի 3-ին, ինչից հետո գտնվում էր տնային կալանքի տակ: Նրա դեմ հետաքննություն է ընթանում միանգամից մի շարք մեղադրանքներով, որոնց թվում են բանտից փախչելը, պետական դավաճանությունը, տնտեսական հանցագործություններ:

Սրանից առաջ նախկին նախագահին և այլ չինովնիկների արգելվել էր լքել երկիրը, իսկ ազգային և օտար բանկերում եղած նրանց հաշվեհամարները սառեցվել էին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031