Բաժիններ՝

ԱՄՆ-ի իշխանությունները պահանջել են նաև օգտատերերի գաղտնաբառերը. CNET

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան իշխանություններն ինտերնետային խոշորագույն ընկերություններից պահանջել են բացահայտել իրենց օգտատերերի գաղտնաբառերը: Այս մասին հայտնել է CNET-ը՝ վկայակոչելով ոլորտի իր անանուն աղբյուրները:

Վերջիններս հայտնել են, որ իշխանություններն իրենցից պահանջել են իրենց տրամադրության տակ եղած օգտատերերի գաղտնաբառերը: Աղբյուրներից մեկն էլ հայտնել է, որ, գաղտնաբառերից բացի, ԱՄՆ կառավարությունը պահանջել է տրամադրել վերծանման ալգորիթմներ ու հատուկ մոդիֆիկատոր, որոնք գործածվում են տվյալների գաղտնիության ամրապնդման համար:

Google-ի, Microsoft-ի ու Yahoo!-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս