Բաժիններ՝

Եգիպտական բանակը վերջնագիր է ներկայացրել «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցներին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական բանակը վերջնագրի տեսքով 48 ժամ է տվել (մինչև շաբաթ կեսօր) «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցներին՝ միանալու համար նախագահ Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությունից հետո երկրում քաղաքական կարգավորման «ճանապարհային քարտեզին» միանալու համար.

Բանակային հրամանատարության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է. «Մենք կտրուկ քայլեր չենք ձեռնարկի, սակայն կոշտորեն կարձագանքենք «Մուսուլման եղբայրների» առաջնորդների կամ նրանց կողմնակիցների կողմից բռնության կամ ահաբեկչության մասին յուրաքանչյուր կոչին»:

Հուլիսի 24-ին Եգիպտոսի պաշտպանության ու ռազմարդյունաբերության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին բոլոր եգիպտացիներին կոչ էր արել դուրս գալ քաղաքների փողոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031