Բաժիններ՝

Եթե Անկարան քայլեր չձեռնարկի մինչև հոկտեմբերի 15-ը, ապա դա կվնասի հրադադարին. քրդական կողմ

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի համայնքների միության» բարձրաստիճան ղեկավարներից Սաբրի Օքը Deutsche Welle-ի անգլիական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ կարևորել է թուրք-քրդական հաշտեցման գործընթացի երկրորդ փուլ մտնելը:

Սաբրի Օքը հավելել է, որ այն ժամանակ, երբ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները լքում են երկիրը, թուրքական կողմը մեծացնում է քրդաբնակ տարածքներում իր ռազմական ներկայությունը և կառուցում է արգելապատնեշներ:

Ընդգծելով, որ PKK-ի զինյալների հեռանալու գործընթացին հետևում են անօդաչու թռչող սարքերը՝ քուրդ գործիչը հերքել է այն տեղեկատվությունը, թե նրանք մեկնում են Սիրիա՝ հավելելով, որ բոլորը հավաքվում են Ղանդիլում (Հյուսիսային Իրաք):

Սաբրի Օքի խոսքերով՝ եթե Անկարան մինչև հոկտեմբերի 15-ը որևէ բան չձեռնարկի «Քրդական հարցի» ուղղությամբ, ապա դա կվնասի հրադադարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս