Բաժիններ՝

Իվանիշվիլին բացառել է երկրում խորհրդարանական վաղաժամ ընտրությունների անցկացումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ հերքել է ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, թե երկրում անցկացվելու են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

Իվանիշվիլին հայտարարել է, որ իրենք չեն դիտարկում տվյալ հարցը, և որ անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել Սահմանադրության ու օրենսդրության նկատմամբ: Նա հավելել է, որ չկա խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու որևէ ցուցիչ:

Սրանից առաջ վրացական «Ալիա» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, թե գրեթե լուծված է Վրաստանում խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու հարցը:

Թերթի տվյալներով՝ Իվանիշվիլին ընտրական նոր ցուցակում թողնելու է խորհրդարանական մեծամասնության («Վրացական երազանք» դաշինք) ներկայիս կազմի միայն 50 ներկայացուցչի, որոնց թվում չեն լինելու Հանրապետական կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս