Բաժիններ՝

Սաակաշվիլիին համաներելու որոշումն ընդունելու է հասարակությունը. Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է գործող նախագահի հետագա ճակատագրին.

«Միխեիլ Սաակաշվիլիի համաներելու հարցը չի կարող լուծել մեկ կամ երկու անձը, ամեն ինչ կլուծվի այնպես, ինչպես ցանկանում է մեր հասարակությունը: Հնարանք է այն տեղեկատվությունը, թե հնարավոր է՝ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին նախապատրաստի համապատասխան օրինագիծ՝ կապված ներկայիս նախագահի անձեռնմխելիության հետ:

Ոչինչ չի արվի հասարակության շրջանցման ճանապարհով, իշխանությունները ոչ մի դեպքում չեն գնա դրան: Ես անձամբ թույլ չեմ տա դա: Իշխանության յուրաքանչյուր որոշում կընդունվի միայն այն դեպքում, եթե այն ընդունելի է հասարակության համար»:

Միխեիլ Սաակաշվիլիին կասկածում են նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվանը մասնակից լինելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031