Բաժիններ՝

Ինչո՞ւ են սիրիացի հարյուրավոր դասալիքներ վերադառնում Ասադի մոտ. Daily Telegraph

Բրիտանական Daily Telegraph պարբերականը պարզաբանել է, թե ինչու են սիրիացի հարյուրավոր դասալիքներ վերադառնում նախագահ Բաշար Ասադի մոտ: Բեյրութում լրատվամիջոցի թղթակից Ռուտ Շերլոկը դրա համար բերում է մի քանի պատճառ. Սիրիական «հեղափոխության» իսլամիստական ուղղվածություն ընդունելուց հիասթափություն, երկու տարվա պատերազմից հյուծվածություն, պարտվելու զգացողություն:

Այս ամենը հանգեցնումէ նրան, որ գնալով ավելի շատ սիրիացի ապստամբ է համաձայնվում Ասադի առաջարկած համաներման պայմաններին: Միաժամանակ զենքը վայր դրած զինյալների ընտանիքները, առանց ավելորդ աղմուկի, անցնում են կառավարության վերահսկման տակ գտնվող տարածքներ՝ կարծելով, որ կյանքն այնտեղ առավել անվտանգ է:

Այս ամենն ավելացնում է սիրիական վարչակարգի ինքնավստահությունը, որը ստեղծել է այսպես կոչված «ազգային հաշտեցման նախարարություն»: Վերջինիս առաջադրանքը կայանում է նրանում, որ նպաստի կառավարության կողմն ընդդիմադիրների անցնելու գործընթացին:

Նախարարությունը գլխավորել է Ալի Հայդերը, ով ունի չափավոր գործչի հեղինակություն: Նա ստեղծել է այնպիսի համակարգ, որն ապստամբներին հնարավորություն է տալիս վայր դնել զենքը: Նախարարն ապստամբներին կոչ է անում պայքարը շարունակել երկխոսության միջոցով:

Ռաքքա քաղաքը ներկայացնող չափավոր զինյալ Մուհամեդը բրիտանական պարբերականի թղթակցին հայտնել է. «Ես մարտնչել եմ հանուն հեղափոխության, սակայն այժմ մենք կորցրել ենք մեր նպատակը: Այժմ իմ քաղաքը վերահսկում են ծայրահեղականենրը: Իմ ընտանիքն անցնել է կառավարության կողմը, քանի որ այստեղ անվտանգ չէ: Ասադը սարսափելի է, սակայն նրա այլընտրանքն առավել վատթար է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս