
Չինաստանը մոտ 300 միլիարդ դոլար կծախսի օդի աղտոտվածության դեմ պայքարում

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի կառավարությունը 277 միլիարդ դոլար է ծախսելու օդի աղտոտվածության դեմ պայքարի միջոցների, այդ թվում նաև ծանր արդյունաբերությունից ունեցած կախվածության կրճատման վրա :
Այդ մասին նշված է Չինաստանի Պետխորհրդի ընդունած «2013-2017 թվականներին օդի աղտոտվածության մակարդակի վերահսկման ու կանխման» պլանում: Միջոցների հիմնական մասն ուղղվելու է Պեկին, Տյանցզին քաղաքներում և երկրի հյուսիսում գտնվող Հեբեյ նահանգում իրավիճակի բարելավման վրա, ուր գրանցված է օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակ:
Նշվում է, որ ավելի քան 20 միլիոն բնակչություն ունեցող Պեկինում օդի աղտոտվածության մակարդակն այս տարվա հունվարին հասել է առողջության համար առավել վտանգավոր նշաձողի: