Բաժիններ՝

Սիրիական ազատ բանակի 100 գումարտակ պատրաստ է անցնել Ասադի կողմը. As-Safir

Լիբանանյան As-Safir թերթի փոխանցմամբ՝ արմատական փոփոխություններ են գրանցվում Սիրիայում տիրող ռազմական իրադարությունը: Դեռ Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի դիվանագետները վստահեցնում են, որ Սիրիական ազատ բանակի ղեկավարության մի մասը պատրաստ է ընդունել քաղաքական կարևոր որոշում:

Դրա պատճառն այն է, որ «Ալ-Քաիդան» կտրուկ տարածում է իր ազդեցությունը երկրում, և դա ապստամբների տասնյակ գումարտակների ստիպում է վերանայել պատերազմի նպատակները:

Դիվանագետներն ընդգծում են, որ Սիրիական ազատ բանակի առնվազն 100 գումարտակ պատրաստ է դաշինք կնքել սիրիական բանակի հետ՝ ընդդեմ «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման ու ջիհադիստների: Դա մասնավորապես վերաբերում է Դամասկոսի նահանգում գործող գումարտակներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031