
Վաճառած ավտոմեքենաների ցուցանիշով առաջատարը Toyota-ն է

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնական Toyota Motor կորպորացիան այս տարվա հունվար-հունիս ամիսներին իր դուստր ընկերությունների հետ համատեղ համայն աշխարհում վաճառել է ավելի քան 4.91 միլիոն ավտոմեքենա և այդ ցուցանիշով դուրս է եկել առաջին տեղ:
Միևնույն ժամանակ նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատ՝ տվյալ ցուցանիշը կրճատվել է 1.2 տոկոսով: Երկրորդ տեղում ամերիկյան General Motors կորպորացիան է՝ 4.85 միլիոն ավտոմեքենա (4 տոկոսանոց աճ):
Երրորդ տեղում գերմանական Volkswagen ընկերությունն է՝ մոտ 4.7 միլիոն ավտոմեքենա (5.6 տոկոսանոց աճ):