Բաժիններ՝

Իլհամ Ալիևը նոյեմբերին մեկնելու է Թուրքիա. աղբյուր

Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերին մեկնելու է Թուրքիա: Այս մասին գործակալությանը հայտնել է դիվանագիտական շրջանակներում ունեցած նրա աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ալիևը գլխավորելու է ադրբեջանական մեծաթիվ պատվիրակությունը, որը մասնակցելու է նոյեմբերին Թուրքիայում կայանալիք Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երրորդ նիստին:

Այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր՝ կապված երկկողմանի կապերի ընդլյանման հետ: Ներկայումս աշխատանքներ են տարվում տվյալ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031