Վրաց պատրիարքը հուլիսի 25-ին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդ հուլիսի 25-ին հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտարարել է Մոսկվա մեկնած Վրաց պատրիարքի պատվիրակության անդամ Գեորգի Զվիադաձեն:

Վրացական պատվիրակության մոսկովյան այցը կապված է Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունման (988 թվական) 1025-ամյակի հետ: Դրա հետ կապված՝ տոնակատարություններ են անցկացվում Մոսկվայում, Կիևում և Մինսկում, որոնց էլ մասնակցելու է Իլյա 2-րդի գլխավորած վրացական պատվիրակությունը:

Նշվում է, որ Իլյա 2-րդը հուլիսի 27-ին հանդիպելու է Ուկրաինայի նախագահի, իսկ հուլիսի 29-ին՝ Բելառուսի նախագահի հետ: Վրաց պատրիարքը հանդիպումներ է ունենալու նաև տվյալ երկրների հոգևոր առաջնորդների հետ: Իլյա 2-րդի պատվիրակության այդ շրջագայությունը, որը մեկնարկել է այսօր, ավարտվելու է հուլիսի 30-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031