Արաբական 18 երկիր Իսրայելից պահանջել է հաշվետվություն ներկայացնել սեփական միջուկային զինանոցի մասին
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝արաբական 18 երկիր՝ ներառյալ Սիրիան, նամակ են հղել ՄԱԿ-ին՝ պահանջելով նպաստել նրան,որ Իսրայելի կառավարությունը հաշվետվություն ներկայացնի իր միջուկային սպառազինության մասին:
Փաստաթղթի հեղինակները մտահոգություն են հայտնել, որ Իսրայելն օժտված է միջուկային պոտենցիալով, որը հայտարարագրված չէ և չի ընկնում միջազգային կառույցների վերահսկողության ներքո, որով և մշտական սպառնալիք է ստեղծում աշխարհի ու տարածաշրջանի անվտանգության համար:
Արաբական երկրների ներկայացուցիչները մտադիր են տվյալ հարցը բարձրացնել ԱԷՄԳ-ի առաջիկա գագաթաժողովում, որը տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերին: