Իրանն ու Իրաքը երեք տարի անց կկապվեն երկաթուղով

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Խուզեստան նահանգի Խորամշահր քաղաքը նոր երկաթգծով կապվելու է Իրաքի Բասրա քաղաքի հետ: Դա տեղի կունենա արդեն երեք տարի անց:

Այս մասին հայտարարել է Իրանական երկաթուղիների կառավարման տնօրեն Աբդուլ Ալի Մոհամմադի Սահիբը. «Նախագծի իրագործումից հետո իրանցի ուխտագնացները կարող են օգտվել երկաթուղուց՝ այցելելու համար սուրբ քաղաքներ Քերբելա և Էն-Նաջաֆ:

Իրանն իր կողմից արդեն իսկ կառուցել է նոր երկաթուղու իր մասը՝ մինչև սահմանային Շալամշեհ քաղաք: Ֆինանսական խնդիրների պատճառով Իրաքը դեռ չի սկսել շինարարական աշխատանքներ:

Իրաքյան կողմը ներկայումս իրականացնում է նախնական հետազոտություններ: Բաղդադը հուսով է երկաթուղու կառուցումը սկսել արդեն հաջորդ տարի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031