Բաժիններ՝

Մինչև 2015 թվականը Վրաստանը կունենա էներգետիկ ռազմավարություն. Կախա Կալաձե

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ արդեն իսկ գոյություն ունի Վրաստանի էներգետիկ զարգացման երկարաժամկետ ռազմավարության ստեղծման գործողությունների պլան, որի մանրամասները հանրությանը հայտնի կդառնա մոտակա ամսին:

Կալաձեի խոսքերով՝ էներգետիկ ռազմավարության մշակումը սկզբունքային կարևորության հարց է, և տվյալ հարցում Վրաստանի կառավարությանն ակտիվորեն օգնում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը:

Կալաձեն հավելել է, որ մինչև 2015 թվականը Վրաստանը կունենա էներգետիկ անմիջական  ռազմավարություն, իսկ էներգետիկ բոլոր պաշարների երկարաժամկետ ռազմավարության ձևավորումը կպահանջի ևս մի քանի տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031