Բաժիններ՝

ԱՄՆ-ը մշակել է Սիրիայում հարյուրավոր թիրախների սահմանափակ հարվածներ հասցնելու պլան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորականները պատրաստել են անհրաժեշտության դեպքում սիրիական բանակին, այդ թվում նաև ՀՕՊ-ի համակարգերին և հրամանատարական կետերին սահմանափակ հեռակա հարվածներ հասցնելու պլան:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ հանձնաժողովի ղեկավար Մարտին Դեմփսին. «Պոտենցիալ թիրախներն են ՀՕՊ-ի ուժերը, ռազմաօդային ուժերը, ցամաքային զորքերը, հրթիռային սարքերը, նավատորմը, ինչպես նաև օժանդակ ռազմական օբյեկտներն ու հրամանատարական կետերը:

Օդային հեռահար հարվածները և հրթիռային հարվածները կարող են օգտագործվել՝ խոցելու համար մեր ընտրած հարյուրավոր թիրախներ: Այդպիսի հարվածներ հասցնելու համար անհրաժեշտ են հարյուրավոր ինքնաթիռներ, ռազմանավեր, սուզանավեր և այլ միջոցներ, իսկ ծախսերը կհաշվարկվեն միլիարդավոր դոլարներով:

Արդյունքը կդառնա (Սիրիայում իշխող) վարչակարգի զգալի թուլացումը և դասալքության աճը: Կա ռիսկ, որ վարչակարգը կարող է դիմանալ սահմանափակ հարվածներին՝ կենտրոնացնելով ուժերը: Պատասխան հարձակումներ նույնպես հնարավոր են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031