Իրանի խորհրդարանը չեղյալ է հայտարարել Կենտրոնական բանկի ու կառավարության գործարքը
                                    Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը չեղյալ է հայտարարել կառավարության որոշումը՝ կապված Կենտրոնական բանկին ունեցած նրա պարտքերի կարգավորման հետ:
Տվյալ որոշումը նախատեսում էր պարտքի հարցը լուծել Կենտրոնական բանկի կողմից վաճառվող արտարժույթի պաշտոնական ու շուկայական փոխարժեքների միջև գոյություն ունեցող տարբերություններից ստացվող շահույթից:
Օրինագծի օգտին քվեարկել է 136 օրենսդիր, 11-ական օրենսդիր էլ դեմ են քվեարկել և ձեռնպահ են գտնվել: Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Շամսեդդին Հոսեյնին ավելի վաղ հայտարարել էր, որ Կենտրոնական բանկին պետական պարտքը կազմում է 740 տրիլիոն ռիալ (պաշտոնական փոխարժեքով մոտ 30 միլիարդ դոլար):
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    