Բաժիններ՝

Վրաստանի արևելյան հատվածում հայտնաբերվել է զենք-զինամթերքով լի ստորգետնյա թաքստոց

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ի պետական անվտանգության գործակալության աշխատակիցները ստորգետնյա թաքստոց է հայտնաբերել երկրի արևելյան հատվածում, որում գտնվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք:

Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ ստորգետնյա թաքստոցում հայտնաբերվել են 2 կիլոգրամ տրոտիլ, 1 ականանետ («Մուխա» տիպի), 20 նռնակ, ավտոմատ հրաձգային զենք, 1082 փամփուշտ և 39 պահունակ:

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով՝ հրաձգային զենքի, զինամթերքի ու պայթուցիկ նյութերի ապօրինի գնում, վաճառում, պահպանում, փոխադրում և կրում:

Այս տարվա հունիսի կեսերին էլ Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարել էր երկրի արևմտյան հատվածում զենքով, ինչպես նաև թմրանյութով և արխիվային փաստաթղթերով թաքստոցների հայտնաբերման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս