Բաժիններ՝

Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է նոր Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի գործով, հրաժարվել է ցուցմունքներ տալ:

Այս մասին հայտարարել է մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը. «Այսօր պլանավորված էր հարցաքննել նրան՝ որպես մեղադրյալ: Հարությունյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ քննիչին»:

Հարությունյանի մասնակցությամբ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ գրանցված ավտովթարի հետևանքով զոհվել է 18 և վիրավորվել է ավելի քան 40 մարդ: Դրա հետ կապված՝ Հարությունյանին նախնական կալանքի տակ են վերցրել մինչև սեպտեմբերի 13-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031