Բաժիններ՝

Հաքերները կոտրել են Apple ընկերության ծրագրավորողների կայքը

Հաքերները կոտրել են Apple ամերիկյան կորպորացիայի ծրագրավորողների կայքը, որտեղ տեղադրված են Apple iOS 7 օպերացիոն համակարգի վերջին թարմացումները: Այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ծառայությունը անջատել են չորեքշաբթի առանց պատճառաբանության, իսկ կիրակի օրը կորպորացիան ծրագրավորողներին նամակներ է ուղարկել, որտեղ նշված է եղել հաքերային հարձակման մասին:

Ընկերությունն արդեն ներողություն է խնդրել անհարմարությունների համար և հայտնել է, որ հաքերները կարող էին մուտք ստանալ ծրագրավորողների որոշ տվյալներին: Սակայն Apple-ի ներկայացուցիչները պնդում են, որ ամբողջ տեղեկությունները կոդավորված է եղել: Կորպորացիայում նշել են, որ քանի որ կայքը հասանելի չէ սովորական օգտվողների համար, ապա նրանց տվյալները չէին կարող հայտնվել հաքերների ձեռքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031