Բաժիններ՝

Սիրիան հուսով է, որ մինչև տարեվերջ կլուծվի ՌԴ-ից վարկի ստացման հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Ռուսաստանը մինչև տարեվերջ կլուծի իր երկրին վարկ տրամադրելու հարցը:

Նա հավելել է, որ ներկայումս վարկի տրամադրման հարցը քննարկվում է փորձագետների մակարդակով՝ մանրամասնելով, որ այդ հարցն այսօր քննարկել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Փոխվարչապետի խոսքերով՝ տրամադրվելիք վարկի չափը դեռ հստակեցված չէ, խոսք է գնում տարբեր թվերի մասին:

Ջամիլն ու Լավրովը հայտարարել են, որ Սիրիայի հարցը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով, որը չունի որևէ այլընտրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031