Պուտինը 2 միլիարդ դոլար է տվել Իվանիշվիլիին՝ ինձ «ոչնչացնելու» համար. Սաակաշվիլի

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկու միլիարդ դոլար է ստացել իր ակտիվների համար, փոխարենն Իվանիշվիլին պետք է «ոչնչացներ» Վրաստանի գործող նախագահին:

Սաակաշվիլին այս հայտարարությունն արել է Թբիլիսիում գտնվող նախագահական նստավայրում ունեցած ելույթում: Սաակաշվիլին հավելել է, որ Վրաստանում սխալ կարծիք է ձևավորվել, թե Ռուսաստանը փոխելու է Վրաստանի հանդեպ իր դիրքորոշումը.

«Ռուսաստանը ոչ մի կերպ չի փոխվի: Գայլը մնում է գայլ: Նա շարունակում է անցկացնել լարափակոցներ, կազմակերպել սադրանքներ, առևանգել մարդկանց և միջազգային արենայում խաթարել Վրաստանի հեղինակությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031