Բաժիններ՝

Չինաստանում գրանցվել է ուժգին երկրաշարժ. կան զոհեր

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ուժգին երկրաշարժ է գրանցվել Չինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Գանսու նահանգում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.6 մագնիտուդ:

Ուժգին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 07.45-ին և տևել է մոտ մեկ րոպե: Ստորերկրյա ցնցումները զգացվել են Դինսի, Լուննան, Տյանշույ, Լանչժոուի քաղաքներում և այլուր:

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 47 մարդ: Ավելի վաղ նշվում էր 22 զոհվածի մասին: Երկրաշարժի հետևանքների վերացման գործընթացում ներառվել են բանակային ստորաբաժանումներ, ոստիկանությունը, ինչպես նաև կամավորներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031