Բաժիններ՝

ԵՄ-ն այսօր քննարկելու է «Հզբոլլահը» ահաբեկչական կազմակերպությունների թվում ընդգրկելու հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարներն այսօր հանդիպելու են Բրյուսելում: Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ նրանք քննարկելու են լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ահաբեկչական կազմակերպությունների թվում ներառելու հարցը:

Այս մասին գործակալությանը հայտնել է ԵՄ-ի Խորհրդի կազմում եղած աղբյուրը: Վերջինիս խոսքերով՝ այդ որոշման դեմ նախկինի նման հանդես են գալիս Իռլանդիան ու Մալթիան: «Հզբոլլահ» շարժմանն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու նախաձեռնողը Մեծ Բրիտանիան է:

Ավելի վաղ երկու անգամ արգելափակվել է ԵՄ-ի անդամ երկրների դեսպանների մակարդակով նման որոշման ընդունվելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031