Բաժիններ՝

Հռոմի պապն այսօր մեկնում է Բրազիլիա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ն այսօր մեկ շաբաթով մենկում է Բրազիլիա, ուր գլխավորելու է Կաթոլիկ երիտասարդության ХХVII Համաշխարհային օրվա անցկացումը:

Հռոմի պապն առաջարկել է այդ օրերն անվանել «Երիտասարդության շաբաթ»: Հռոմի պապի լատինամերիկյան այցն ունի նաև պետական այցի կարգավիճակ և իրականացվում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հրավերով, ով այդ իրադարձությունը որակել է որպես պատմական:

Ակնկալվում է, որ Հռոմի պապի հետ հանդիպելու համար Ռիո դե Ժանեյրո են ժամանելու լատինամերիկյան երկրների մի շարք ղեկավարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031