Բաժիններ՝

Եգիպտոսում Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումների հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի քան 50 մարդ է տուժել Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի համակիրների ու հակառակորդների միջև:

Բախումները գրանցվել են գիշերային ժամերին Կահիրեից 120 կիլոմետր դեպի արևելք ընկած Սուեզում: Բախումները մեկնարկել են այն բանից հետո, ինչ իսլամիստները քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում հարձակվել են երիտասարդ ակտիվիստների վրա:

Նրանց օգնության են հասել տեղաբնակները: Երկու կողմից գործի են դրվել քարեր, դյուրավառ նյութեր և հրաձգային զենք: Հիվանդանոց է տեղափոխվել 30 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031