Բաժիններ՝

Իլհամ Ալիևը հրավիրվել է Հասան Ռոուհանիի երդմնակալությանը

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել են Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալությանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Աբբաս Արաղչին:

Վերջինս մանրամասնել է, որ Ռոուհանիի երդմնակալությանը հրավիրվել են նաև ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ղեկավարներ: Արաղչին հավելել է, որ մի շարք երկրների ղեկավարներ արդեն իսկ հաստատել են իրենց մասնակցությունը Ռոուհանիի երդմնակալությանը:

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահության մամլո ծառայության ղեկավար Գոլամ Ռեզա Մեսրին հայտարարել էր, որ Ռոոուհանիի երդմնակալությանը կարող են մասնակցել բոլոր երկրները՝ բացառությամբ Իսրայելի:

Ռոուհանի երդմնակալության արարողությունն անցկացվելու է օգոստոսի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031