Բաժիններ՝

Բաքվի ոստիկանությունը բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել է երիտասարդ ցուցարարների (տեսանյութ)

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի երիտասարդները երեկ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվի Շատրվանների հրապարակում՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված երիտասարդներին:

«Ո՛չ ապօրինի ձերբակալություններին» ակցիան Facebook սոցցանցի միջոցով կազմակերպել է անանուն խումբը: Ակցիան մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 15.00-ին, սակայն մինչ այդ այնտեղ արդեն հավաքվել են մեծ թվով ոստիկաններ:

Հրապարակում են հավաքվել նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Ակցիայի ժամանակ ոստիկանները ձերբակալել են մի շարք երիտասարդների, ինչպես նաև խոչընդոտել են լրագրողների աշխատանքին:
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031