Հայերի, հրեաների և չինացիների ընդհանրություններն՝ ըստ Ալեքսանդր Գորդոնի
Իսրայելական ծագումով ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար, կինոռեժիսյոր, Ալեքսանդր Գորդոնն վերջերս իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է նաև հայերին՝ ընդգծելով մեր և հրեաների նմանությունները:
Գորդոնը զուգահեռներ է անցկացրել նաև հայերի ու վրացիների միջև: Նրա խոսքով՝ եթե կայացած, բարեկեցիկ ապրող վրացին Մոսկվայի փողոցներից մեկով քայլելիս դիմացի մայթին տեսնի ոչ այնքան բարեկեցիկ ապրող իր հայրենակցին, ապա կշրջվի և կձևացնի, թե չի նկատել նրան, իսկ հայերի ճանապարներն, անկախ ամեն ինչից, խաչվում են, և նրանք երբեմն ողջունում են միմյանց հենց փողոցի կենտրոնում:
Հարցազրույցի վերջում Գորդոնը նկատում է, որ հայերն ու հրեաներն ընդհանրություն ունեն նաև չինացիների հետ. «Միայնակությունը քաղաքակրթության մեջ. երբ արդեն դժվար է զրուցակից գտնել, քանի որ դու ծեր ես, դա, իհարկե, հրեաների, չինացիների և հայերի ընդհանուր հատկանիշն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: