Բաժիններ՝

«Փարաջանովը» Օդեսսայում մրցանակի արժանացավ (տեսանյութ)

Երեկ երեկոյան Օդեսսայի Օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի ունեցավ Օդեսսայի 4-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը: Գլխավոր մրցանակը բաժին հասավ ռուս ռեժիսոր Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը գլոբուսը խորտակեց» ֆիլմին:

Որպես ուկրաինական լավագույն լիամետրաժ ժապավեն՝ «Ոսկե դուքս» մրցանակին արժանացավ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի և ուկրաինուհի Ելենա Ֆետիսովայի համատեղ աշխատանքը՝ «Փարաջանով» դրաման:

Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրության այս ֆիլմը պատմում է մեծ ռեժիսորի կյանքի մի հատվածի մասին: Օրեր առաջ «Փարաջանովը» ցուցադրվեց նաև Երևանում. այն փակեց «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը:

Օդեսսայի 4-րդ միջազգային կինոփառատոնի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031