Դպրոցի տնօրենը մեղադրվում է եղբոր չաշխատած աշխատավարձը վճարելու մեջ

Շիրակի Մարզի «Սիզավետի միջնակարգ դպրոց»-ի տնօրեն Վարդանիկ Վարդանյանը իր եղբոր սոցիալական և նյութական վիճակը բարելավելու նպատակով` նրան դպրոցում որպես պահակ աշխատանքի է ընդունել, ինչի համար նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել:

Ըստ մեղադրանքի՝ եղբոր աշխատանքի չհաճախելու մասին քաջատեղյակ լինելով` դպրոցի տնօրենը չի վերանայել նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը և անհիմն հաշվարկել, փոխանցել ու վճարել է 694.356 ՀՀ դրամ աշխատավարձ:

Վարդանիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը վարույթ է ընդունվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս