
Փորձագետները չեն հաստատում, որ Հրաչյա Հարությունյանի վարած մեքենան հավաքված է 3 առանձին մեքենաներից

Երեկ քննիչները ավարտել են Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ վթարի ենթարկված երկու մենքենաների զննությունը: ինչպես տեղեկացնում է ntv.ru-ն, զննության արդյունքները կօգտագործվեն դատատեխնիկական փորձաքննության ընթացքում: Դրանք կկցվեն նաև քրեական գործին:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվում այն մասին, որ Հրաչյա Հարությունյանի վարած մեքենան հավաքված է եղել 3 տարբեր մեքնենաներից: Առայժմ զննությամբ այդ վարկածը չի հաստատվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել քաղաքային ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Դատարանի որոշմամբ՝ Հրաչյա Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է, իսկ կալանավրման մասին որոշում կայացնելիս նրան դատարան էին ներկայացրել կանացի խալաթով:
Տեսանյութը՝ այստեղ.