Բաժիններ՝

Իսրայելի ու Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչներն օրեր անց կհանդիպեն Վաշինգտոնում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ`Իսրայելն ու Պաղեստինի ինքնավարությունը նախնական համաձայնության են եկել 2010 թվականից ընդհատված խաղաղության բանակցությունների վերսկսման մասին: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով այցելել է մերձավորարևելյան երկրներ:

Քերիի խոսքերով` ակնկալվում է, որ Իսրայելի ու Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչներն առաջիկա օրերին հանդիպելու են Վաշինգտոնում, ինչին մասնակցելու է նաև ամերիկյան կողմը:

Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ պաղեստինցիների հետ բանակցությունները, եթե վերսկսվեն, ապա կտևեն ամիսներ: Ակնկալվում է, որ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի տարեկան նստաշրջանում կձեռնարկվի հերթական փորձը` Պաղեստինին լիիրավ պետության կարգավիճակ շնորհելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031