Բաժիններ՝

Վենեսուելայի ԱԳՆ-ը հայտարարել է ԱՄՆ-ի հետ «մերձեցման գործընթացի» ավարտի մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի հետ` կապված ՄԱԿ-ում ԱՄՆ-ի առաջիկա ներկայացուցիչ Սամանտա Փաուերի կողմից ոչ բաղ անցյալում արված հայտարարության հետ:

Փաուերը մասնավորապես հայտարարել էր, որ այդ պաշտոնում իր հաստատման դեպքում պայքարելու է Կուբայում և Վենեսուելայում քաղաքացիական հասարակության հանդեպ գործադրվող բռնությունների դեմ: Դրանից հետո Վենեսուելայի ԱԳՆ-ը բողոքի նոտա էր հղել ԱՄՆ-ին:

Բացի այդ, Վենեսուելայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ այդ հայտարարությունը վերջ դրեց Գվատեմալայում մեկնարկած դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Այս տարվա հունիսին Գվատեմալայում հանդիպել էին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Վենեսուելայի արտգործնախարար Էլիասա Խաուան, որոնք քննարկել են դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման հնարավորություններն ու ուղիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031