Բաժիններ՝

Իսպանիայում մրցույթի հաղթողը վեց լիտր գարեջուր խմելուց հետո մահացել է

La Verdad-ի փոխանցմամբ` 45-ամյա իսպանացի Խոակին Գրասիան մահացել է «Ով կարող է բոլորից շատ խմել գարեջուր» մրցույթում հաղթելուց հետո: Այն անցկացվել է Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Մուրսիա նահանգի Խեա-ի-Տրույոլս վայրում անցկացված կաթոլիկ փառատոնի շրջանակներում:

Գարեջրի մրցույթն անցկացվում է ամեն տարի, դրա հաղթող է դառնում այն մարդը, ով ամենակարճ ժամանակահատվածում խմում է գարեջրով լի բոլոր բաժակները:
Այս անգամ մրցույթում հաղթել է Խոակին Գրասիան, ով խմել է վեց լիտր գարեջուր:

Երբ նա գավաթը բարձրացրել է իր գլխավերևում, նրա մոտ սկսվել է ուժեղ սրտխառնուք: Դրանից հետո նա կորցրել է գիտակցությունը, ինչը տեղաբնակներին դրդել է շտապօգնություն կանչել:

Դեպքի վայր ժամանած բժիշկները Խոակինի մոտ սրտի աշխատանքի կանգ են արձանագրել: Ականատեսների վկայությամբ նա խմել է վեց-յոթ լիտր գարեջուր: Խեա-ի-Տրույոլսի իշխանությունները հայտարարել են եռօրյա սուգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031