Հրկիզվել է ավտոմեքենա

Հուլիսի 20-ին, ժամը 01.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի Արցաղյան ազատամարտիկներ փողոցում՝ գազալցակյանում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ «Արմեն-Վահագ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում Սոկրատ Մաթևոսյանը հրկիզել է Զորիկ Սահակյանին պատկանող «Վազ 2106» մակնիշի 14ԼՍ461 պետհամարանիշով ավտոմեքենան, ինչից մասնակի այրվել է ավտոմեքենայի սրահը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031