Բաժիններ՝

Հռոմի պապը ստեղծել է Վատիկանի ֆինանսների վերահսկման հատուկ հանձնաժողով

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ վերահսկելու համար Վատիկանի ֆինանսները:

Հանձնաժողովը բաղկացած է 8 անձից, որոնք Պապին ժամանակին տեղեկատվություն կներկայացնեն Վատիկանի վարչական կառույցներում տիրող ֆինանսական իրավիճակի մասին:

Հանձնաժողովը նաև համագործակցելու է կարդինալների խորհրդի հետ՝ հետազոտելու համար Վատիկանի տնտեսական ու կազմակերպչական խնդիրները, ինչի արդյունքում առաջարկելու է համապատասխան բարեփոխում:

Նշվում է, որ Հռոմի պապը հունիսի 16-ին սկսել է Վատիկանի բանկի բարեփոխման գործընթացը, որպեսզի այն դառնա առավել թափանցիկ և ձերբազատվի «օֆշորային դրախտի» իմիջից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031