Ֆրանսիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 23-ին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ու Ֆրանսիայի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Լորան Ֆաբիուսը հուլիսի 23-ին հանդիպելու են Փարիզում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Մամեդյարովի ֆրանսիական այցը կրում է աշխատանքային բնույթ: Հանդիպման ժամանակ արտգործնախարարները քննարկելու են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: