Բաժիններ՝

Թուրքիայի քրդերը վերջին անգամ են զգուշացրել երկրի կառավարությանը

Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Քրդստանի համայնքների միության» (KCK, որին թուրքական կողմը համարում է PKK-ի քաղաքացիական թև) Գերագույն խորհրդի համանախագահությունը հայտարարություն է տարածել՝ կապված թուրք-քրդական հաշտեցման գործընթացի հետ:

Հայտարարությունում նշված է, որ Թուրքիայի կառավարությունը զգուշացվում է վերջին անգամ՝ անհապաղ սկսելու համար անհրաժեշտ կոնկրետ քայլեր ձեռնարկելու «Քրդական հարցի» կարգավորման ուղղությամբ:

Հայտարարության մեջ նաև նշված է, որ եթե չձեռնարկվեն անհրաժեշտ միջոցները, ապա գործընթացն առաջ չի գնա, ինչի պատասխանատվությունը կընկնի թուրքական իշխանությունների վրա:

Հայտարարությունում խոսք է գնում քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առողջական վիճակի մասին, ինչը վատթարացել է երկու շաբաթ առաջ, սակայն կառավարությունն ուշադրություն չի դարձնում դրան:

KCK-ն հայտարարել է, որ Օջալանի առողջական վիճակի վերահսկման հարցով դեռ որևէ պատվիրակություն չի մեկնել Մարմարա ծովի Իմրալը կղզի, ուր 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Օջալանը:

Բացի այդ, ուշադրություն է դարձվել նրա վրա, որ երկրի քրդաբնակ շրջաններում շարունակվում են պահակակետերի ու արգելապատնեշների կառուցումը, իրականցվում են հետախուզական թռիչքներ: PKK-ի զինյալները Թուրքիան լքելու գործընթացը սկսել են այս տարվա մայիսի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս