Բաժիններ՝

Պաղեստինը շուտով վերջնական պատասխան կտա Իսրայելի հետ բանակցելու ամերիկյան նախաձեռնությանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինի ազատազգրման կազմակերպության գործկոմն այսօր վերստին հավաքվում է Ռամալլահում՝ քննարկելու համար Իսրայելի հետ խաղաղ բանակցությունները վերականգնելու մասին ԱՄՆ պետնախարար Ջոն Քերիի նախաձեռնությանը:

Երեկ կազմավորվել է հատուկ հանձնաժողով, որը նախապատրաստելու է ամերիկյան առաջարկներին պատասխաններ տալը: Պաղեստինյան կազմակերպությունների մեծ մասը հանդես է գալիս առանց նախապայմանների բանակցային սեղանի շուրջ նստելու օգտին և պնդում է, որ Իսրայելն անպայմանորեն համաձայնություն տա 1967 թվականների սահմաններին վերադառնալուն:

Վաշինգտոնի նախաձեռնության նկատմամբ անվստահություն են ցուցաբերել ՖԱԹՀ շարժման Կենտրոնական կոմիտեի անդամները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031